gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը նշում է հիմնադրման 50-ամյակը

PDF Տպել

Երևանի բնօրրանը ներկայացնող «Էրեբունի» արգելոց-թանգարանն այս տարի նշում է իր 50–ամյակը։ 50 տարի առաջ, 1968թ. հոկտեմբերի 19-ին իր  դռները բացելով հանրության առջև` «Էրեբունի» թանգարանն  այցելուներին ներկայացրեց Երևանը՝ որպես աշխարհի հնագույն մայրաքաղաք՝ հիմնադրված 2800 տարի առաջ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի ստեղծումը, ի նշանավորումն Երևանի 2750-րդ տարեդարձի,  անմոռանալի է յուրաքանչյուր հայի հիշողության մեջ:  Արդեն 50 տարի ներկայանալով  հայ և օտարերկրյա քաղաքացիներին` «Էրեբունի» հնավայրն ու թանգարանը դարձել են Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի այցեքարտը:

Արգելոց-թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող  3 նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Այն հանդիսանում է  հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում: Գործունեության 50 տարվա ընթացքում իր եզակի արժեքներով, բազմաբնույթ ծրագրերով և միջոցառումներով թանգարանն անում է ամեն ինչ՝ ուրարտական հզոր ժառանգությունը ճանաչելի դարձնելու, պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու   համար: Հոբելյանական միջոցառումը կմեկնարկի Էստոնիայի նկարիչների միության նախագահ Արսեն Քլյանի կողմից «Էրեբունի» թանգարանի  50-ամյակին նվիրված Արգիշտի արքայի դիմաքանդակի հանդիսավոր բացմամբ: Միջոցառման շրջանակում թանգարանի հյուրերի ներկայությամբ կբացվի դեռևս 2002թ., Էրեբունի-Երևանի 2784-րդ տարեդարձի ժամանակ «Էրեբունի» թանգարանին ի պահ տրված փակ սունդուկը, որի բացումը նախատեսված է եղել Երևանի 2800-ամյակին: Դասական և ազգային երաժշտական կատարումներից հետո միջոցառումը կավարտվի «Էրեբունի» արգելոց-թանգարանի գործունեության մեջ ներդրում ունեցող անձանց «Էրեբունի-50» հուշամեդալով և պատվոգրերով պարգևատրելու հանդիսավոր արարողությամբ:

Միջոցառումը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 26-ին, ժամը`16:00-ին, «Էրեբունի» թանգարանում ( ք.Երևան, Էրեբունի 38, հեռ. +374 10 43-26-61):

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book