gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Շաբաթօրյակ Կարմիր բլուր հնավայրի տարածքում

PDF Տպել

Հունվարի 19-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվել էր շաբաթօրյակ Կարմիր բլուր հնավայրի տարածքում: Միջոցառմանը միացել էին բազմաթիվ մասնակիցներ, այդ թվում՝ Մեքսիկայից և Ռուսաստանից: Շաբաթօրյակի ընթացքում բոլոր մասնակիցների միահամուռ ջանքերով զգալիորեն մաքրվեց և բարեկարգվեց Կարմիր բլուրի տարածքը:

Միջոցառման ընթացքում բոլոր մասնակիցներին բաժանվեցին Կարմիր բլուրի վերաբերյալ բացատրական թերթիկներ: Այնուհետ «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը բոլոր մասնակիցներին ներկայացրեց հուշարձանը, խոսվեց ուրարտական տերության, Կարմիր բլուրում իրականացված պեղումների, հնավայրի դերի և նշանակության, ինչպես նաև՝ առկա խնդիրների և հեռանկարների մասին: Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի աշխատակիցներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին և հավաստիացնում, որ նման միջոցառումներն ունենալու են պարբերական բնույթ: