gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Պատանի հնագետները ստացան ավարտական վկայականներ

PDFՏպել

2018թ. հուլիսի 14-ին «Պատանի հնագետ» դպրոցի սաները, տեսական և գործնական դասընթացների վերաբերյալ քննություն հանձնելուց հետո, ստացան ավարտական վկայականներ: Պատանի հնագետներն, ովքեր արդեն թանգարանի կրտսեր բարեկամներ են, մեծ շնորհակալություն հայտնեցին արգելոց-թանգարանի տնօրինությանը և դասընթացի հեղինակ Միքայել Բադալյանին՝ հնագիտական գիտելիքների ձեռքբերման այդպիսի հնարավորություն ընձեռելու համար:

Սկսվել են Պատանի հնագետ դպրոցի գործնական դասընթացները

PDFՏպել

Հունիսի 23-ին սկսվել են «Պատանի հնագետ» դպրոցի գործնական դասընթացները: Ներկայացնելով ուսումնական պեղավայրը՝ արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը բարի երթ է մաղթել փոքրիկ հնագետներին և նշել, որ տեսական դասընթացներին ստացած  գիտելիքները երեխաները կկիրառեն պեղումների գործաշրջանի ընթացքում:

Կարդալ ավելին

Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

PDFՏպել

2018թ. մայիսի 18-ին և 19-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնություններին՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն»: Այս օրերին արգելոց-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան  բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» ցուցահանդեսը: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Ալ. Թամանյանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Էրեբունի» թանգարանի հետ համատեղ կներկայացվի «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ժամանակավոր ցուցահանդեսը: Նույն օրը «Էրեբունի» թանգարանի ներքին բակի ցուցասրահում կբացվի «Հուշապատում. դրվագներ Էրեբունի-Երևանի տոնակատարություններից» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:

Read Article

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2018թ. դասընթացի մասնակցության հայտեր

PDFՏպել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2018թ. դասընթացին, որը կվերսկսվի 2018թ. մայիսի 15-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Կարդալ ավելին

Էրեբունի թանգարանում բացվել է նոր ցուցահանդես՝ «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով

PDFՏպել

2018թ. ապրիլի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ Սամվել Հակոբյանը և այլք:

Կարդալ ավելին