gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Մեկնարկել են «Պատանի հնագետ» դպրոցի 2016թ. դասընթացները

PDFՏպել

Մայիսի 4-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկել են «Պատանի հնագետ» դպրոցի 2016թ. դասընթացները: Դպրոցի սաներին և նրանց ծնողներին ողջունելուց հետո` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը ներկայացրել է դպրոցի հիմնական առաքելությունը, որն է՝ աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող պատանիներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:

Կարդալ ավելին

Հուշարձանների միջազգային օրը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում

PDFՏպել

2016թ. ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Սպորտի ժառանգությանը: Ապրիլի 18-ի միջոցառումը մեկնարկել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ելույթով: Շնորհավորելով ժառանգության պահապաններին մասնագիտական տոնի առթիվ՝ Գ. Գյուրջյանն անդրադարձել է  սպորտի զարգացման պատմությանը հնագույն ժամանակներից սկսած, որը մասամբ արտացոլված է ներկայացվող ցուցահանդեսում:

Կարդալ ավելին

Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում. ցուցահանդես Հուշարձանների միջազգային օրվա շրջանակում

PDFՏպել

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-ի առաջարկությամբ 2016թ. ապրիլի 18-ը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, նշվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ համատեղ թեմայի շրջանակում կազմակերպում է «Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում» խորագրով ցուցահանդես:     Ցուցահանդեսը այցելուին կներկայացնի Հին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած սպորտային որոշ իրադարձություններ, Ուրարտուում առյուծի և ցուլի որսի մասին վկայող   տեսարաններ: Մերձավոր Արևելքի մի շարք տարածաշրջանների կրոնապաշտամունքային համակարգում կարևոր տեղ է զբաղեցրել առյուծի,  երբեմն նաև` ցուլի ծիսական որսը: Այդ մասին վկայված են ինչպես Հին մերձավորարևելյան պատկերագրության տարբեր տեսարաններում, այնպես էլ մի շարք գրավոր սկզբնաղբյուրներում:

Կարդալ ավելին

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2016թ. գարնանային դասընթացի մասնակցության հայտեր

PDFՏպել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2016թ. գարնանային դասընթացին, որը կմեկնարկի 2016թ. ապրիլի 27-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Կարդալ ավելին

Աշխատանքային հանդիպում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

PDFՏպել

2016թ. հունվարի 26-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայացել է աշխատանքային հանդիպում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության և քաղաքապետարանի ենթակայության 5 թանգարանների՝ Էրեբունի, Երևանի պատմության, Ժամանակակից արվեստի,Կարեն Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանների տնօրենների և աշխատակիցների միջև, որը վարել է Մշակույթի և տուրիզմի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հովհաննիսյանը:

Կարդալ ավելին