gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

Երևան քաղաքի դրոշը` կծածանվի մայրաքաղաքի բնօրրանում

PDFՏպել

images/flagb22092011.jpg21.09.2011

Անկախության 20-րդ տարեդարձին` 2011թ. սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ին   հանրապետության երիտասարդ հեծանվորդների շարասյունը Երևանի քաղաքապետարանից մայրաքաղաքի բնօրրան` Էրեբունի ամրոց հասցրեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշը` Երևանի դրոշը:   Դրոշը արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանին հանձնեց Հեծանվավազքի  աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Մհեր Մկրտչյանը:  
Մոտ առաջիկայում 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում արգելոց-թանգարանին ի պահ տրված Երևանի դրոշը արգելոց-թանգարանի դրոշի հետ միասին կծածանվի թանգարանի շենքին հարակից ծառազարդ պուրակում`  խորհրդանշելով հնամենի ու նորօրյա մայրաքաղաքի հարատևությունը:

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

PDFՏպել

images/hh2017092011.jpg17.09.2011

Այսօր` 2011թ. սեպտեմբերի 17-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց «Հոստուն. անկախության տարիների հնագիտական բացահայտումներից»  ցուցահանդեսը` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին: Ցուցահանդեսը մայրաքաղաքի բնօրրանում էր համախմբել հնագիտական ժառանգության պահպանությամբ մտահոգ մշակութային հանրությանը` հնագետներ, պատմամշակութային ժառանգության բնագավառի մասնագետներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ և, իհարկե, բազմաթիվ զբոսաշրջիկներ :

Կարդալ ավելին...

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին ընդառաջ

PDFՏպել

images/20aniversaryhostun.jpg13.09.2011

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին ընդառաջ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հրավիրում է ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի մերձակայքում պահպանված Հոստուն միջնադարյան գյուղատեղիի հնագիտական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա 2011թ. սեպտեմբերի 17-ին, ժամը` 11:00-ին:

Կարդալ ավելին...

Կրթամշակութային նոր նախաձեռնություն. պեղումների ուսումնական հրապարակ Էրեբունիում

PDFՏպել

13.09.2011

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հրավիրում է 2011թ. սեպտեմբերի 17-ին ժամը 11:30-ին  ներկա գտնվել «Պատանի հնագետ» դպրոցի ուսումնական պեղավայրի բացմանը, որը վերստեղծվել է Էրեբունի ամրոցի միջնաբերդի կարասային, տնտեսական սենյակների և Խալդ աստծո տաճարից հարավ պեղումներով բացված հատվածի նույնական պատկերով: Այս նախաձեռնությունն ունի կրթական ուղղվածություն և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում: Այն միաժամանակ կնպաստի անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերմանը և հնագիտական ժառանգությանը չիմացությամբ պատճառվող վնասների կրճատմանը: Դպրոցի գործունեությունը նախատեսված է 2012թ. մայիսից, պարզեցված  դասընթացին կհետևեն պեղումների գործնական աշխատանքները ուսումնական պեղավայրում:  

Նոր պեղումներ Էրեբունի ամրոցում

PDFՏպել

images/erebunipexumner200811.jpg

20.08.2011

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2011թ. օգոստոսի 7-ից նախաձեռնել է նոր պեղումներ` Էրեբունի ամրոցի տարածքում, բլրի հյուսիս-արևմտյան լանջին: Պեղումները ղեկավարում է  պատմ. գիտ. դոկտոր, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը:

Կարդալ ավելին...

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը ամփոփում է գիտատեխնիկակական քառամյա համագործակցությունը Էրեբունի հնավայրում

PDFՏպել

pressconf01.07.11.jpg

01.07.2011

2011թ. հուլիսի 1-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը և ֆրանսիական հնագիտական առաքելության ղեկավար Ստեֆան Դեշամպն ամփոփեցին 2008-2011թթ. Էրեբունի ամրոցի միջնաբերդում իրականացվող գիտատեխնիկական համագործակցության արդյունքերը:

Կարդալ ավելին...

Ֆրանսիացի հնագետները դասախոսում են Էրեբունիում. հնագիտական ժառանգության պահպանության եվրոպական մոտեցումներն ու փորձը

PDFՏպել

images/seminarerebuni280611.jpg29.06.2011
2011թ. հունիսի 28-29-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանը կազմակերպել էր դասախոսություններ` նվիրված հնագիտական ժառանգության պահպանության արդի մոտեցումներին Եվրոպայում և մասնավորապես Ֆրանսիայում: Դասախոսությունները վարում էին Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշամպը (Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար) և Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը (Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար):

Կարդալ ավելին...

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book