Պատանի հնագետները ստացան ավարտական վկայականներ
2018թ. հուլիսի 14-ին «Պատանի հնագետ» դպրոցի սաները, տեսական և գործնական դասընթացների վերաբերյալ քննություն հանձնելուց հետո, ստացան ավարտական վկայականներ: Պատանի հնագետներն, ովքեր արդեն թանգարանի կրտսեր բարեկամներ են, մեծ շնորհակալություն հայտնեցին արգելոց-թանգարանի տնօրինությանը և դասընթացի հեղինակ Միքայել Բադալյանին՝ հնագիտական գիտելիքների ձեռքբերման այդպիսի հնարավորություն ընձեռելու համար:
Սկսվել են Պատանի հնագետ դպրոցի գործնական դասընթացները
Հունիսի 23-ին սկսվել են «Պատանի հնագետ» դպրոցի գործնական դասընթացները: Ներկայացնելով ուսումնական պեղավայրը՝ արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը բարի երթ է մաղթել փոքրիկ հնագետներին և նշել, որ տեսական դասընթացներին ստացած գիտելիքները երեխաները կկիրառեն պեղումների գործաշրջանի ընթացքում:
Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում
2018թ. մայիսի 18-ին և 19-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնություններին՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն»: Այս օրերին արգելոց-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» ցուցահանդեսը: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Ալ. Թամանյանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Էրեբունի» թանգարանի հետ համատեղ կներկայացվի «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ժամանակավոր ցուցահանդեսը: Նույն օրը «Էրեբունի» թանգարանի ներքին բակի ցուցասրահում կբացվի «Հուշապատում. դրվագներ Էրեբունի-Երևանի տոնակատարություններից» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2018թ. դասընթացի մասնակցության հայտեր
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2018թ. դասընթացին, որը կվերսկսվի 2018թ. մայիսի 15-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:
Էրեբունի թանգարանում բացվել է նոր ցուցահանդես՝ «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով
2018թ. ապրիլի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ Սամվել Հակոբյանը և այլք:
Հուշարձանների միջազգային օրը «Էրեբունի» թանգարանում՝ «Ժառանգություն սերունդների համար» խորագրով
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ազգային կոմիտեի հետ միասին ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան կմիանա միջոցառումների շարքով՝ «Ժառանգություն սերունդների համար» խորագրով: Օրվա շրջանակում «Էրեբունի» թանգարանում կներկայացվի նոր ցուցահանդես, որի խորագիրն է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել»: Կրթադաստիարակչական ուղղվածություն ունեցող այս ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել ժառանգության ճանաչողության, արժևորման և պահպանության խնդիրները՝ երիտասարդ սերնդի մոտ պատմամշակութային հուշարձանների հանդեպ հետաքրքրություն և հարգանք առաջացնելու նպատակով:
Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակության անդամներն այցելել են «Էրեբունի» արգելոց-թանգարան
2018թ. մարտի 5-ին պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետարանի Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Պատվիրակության կազմում եղել են Լիոն քաղաքի մի շարք մշակութային և հասարակական գործիչներ, ովքեր արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի հետ շրջել են «Էրեբունի» միջնաբերդում և թանգարանում:
Լրատու
- Կազմակերպվել է բաց դաս նվիրված Կարմիր բլուր հնավայրին
- Տոնական օրերին Էրեբունի թանգարանն ունեցել է 130-ից ավելի այցելու
- «Էրեբունի» թանգարանը մասնակցել է Մոսկվայում կայացած Երևանի օրերի շրջանակում իրականացված միջոցառումներին
- «Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն
- «Էրեբունի» թանգարանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպված «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսին
Այցելություն Էրեբունի
Որմնանկարներ
Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.
Գտածոներ
Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Ոսկերչություն
Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Խեցեղեն
Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:
Հուշամատյան. պատառներ
Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:
Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի