gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Participants for courses YA

PDFPrint

images/participantsforcoursesya.jpg03.04.2012

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին առընթեր «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին հերթագրվելու` դպրոցի 1-ին դասընթացին և պեղումների գործաշրջանին: Տեսական պարապմունքների տևողությունը 3 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ:

Կարդալ ավելին...

Artexpo-2012

PDFPrint

02.03.2012images/artexpo2012.jpg

Հայաստանի նկարչի տանն այսօր երեկոյան բացվող ARTEXPO-2012-ին առանձին տաղավարով կներկայանա նաև  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` սեղամագիր պաստառների միջոցով ցուցադրելով գրավոր մշակույթի 5-հազարամյա ճանապարհը` քաղաքակրթությունների և տեխնոլոգիաների հերթափոխում :

Կարդալ ավելին...

Heritage at risk 2008-2010

PDFPrint

images/heritageatrisk161111.jpg16.11.2011

Լույս է տեսել աշխարհի վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի վերաբերյալ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ)  2008-2010թթ.զեկույցը, որը հասցեագրված է մշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգ միջազգային հանրությանը:
2000 թվականից իրականացվող այս շարքը ժառանգության վտանգվածության վերաբերյալ ահազանգեր է հնչեցնում աշխարհի տարբեր կողմերից ու տարածաշրջաններից` նպաստելով ժառագության հնարավոր կորուստների ու  դրան պատճառվող վնասների կանխարգելմանը: 2008-2010թթ. ժողովածուն ներկայացնում է օրինակներ աշխարհի 41 երկրներից:
Տարեգրքում Հայաստանից ներկայացված է Էրեբունի ամրոցը. ներկայացված են քաղաք-ամրոցի համառոտ պատմությունը, վիճակի նկարագրությունը և հիմնավորումներ անհետաձգելի միջամտությունների վերաբերյալ: Հոդվածի հեղինակը հնագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ  Արաքսի Մեշինյանն է:  

մանրամասն տես
http://www.international.icomos.org/risk/world_report/2008-2010/index.htm

Elena Funjini

PDFPrint

images/elenafunjini26102011.jpg26.10.2011

Այսօր` 2011թ. հոկտեմբերի 26-ին, «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանը հյուընկալել է Իտալիայի Արվեստների և վերակագնման «Պալացցո Սպինելլի» ինստիտուտի դասավանդող, խեցեղենի և քարե հնագիտական գտածոների վերականգնման մասնագետ Ելենա Ֆունջինիին` ով հանդես է եկել Իտալիայում խեցեղենի վերականգնման ժամանակակից մոտեցումների և վերականգնման պրակտիկայում կիրառվող նյութերի մասին դասախոսությամբ: Ինտերակտիվ ընթացող դասախոսությանը հաջորդել է գործնական աշխատանք արգելոց-թանգարանի վերականգնողական լաբորատորիայում. մասնավորապես ներկայացվել է մեղրամոմի, բնական խեժի և «Խառնուրդ -76» կոչվող միացության` որպես առավել ճկուն վերականգնողական նյութերի առավելությունը հնագիտական առարկաների ամբողջացման պրակտիկայում լայնորեն օգտագործվող գիպսի համեմատությամբ:

Ե. Ֆունջինիի այցը Հայաստան և դասախոսությունների կազմակերպումը իրականացվել է տարածքային զարգացման համագործակցությանն ուղղված «Բանյո ա Ռիպոլիի – Արարատ» նախագծի շրջանակում, որին իր կրթամշակութային աջակցությունն է ցուցաբերել 1976թ. Ֆրանչեսկո Ամոդեյի կողմից Ֆլորենցիայում հիմնադրված և շարժական ժառանգության վերականգնման բնագավառում առաջատար փորձ ունեցող «Պալացցո Սպինելլի» վերականգնման կենտրոնը:

Europian leaders

PDFPrint

images/preuropianleaders22102011.jpg22.10.2011

2011թ. հոկտեմբերի 20-21-ին Երևանում գումարված Եվրոպական շարժման միջազգային կոնգրեսի առաջնորդներ Փաթ Կոքսը և Շարլ Ֆերդինանտ Նոթոմբը, երեկ` հոկտեմբերի 21-ին, օրվա 2-րդ կեսին, կոնգրեսի աշխատանքների ավարտից հետո այցելել են Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան` ծանոթանալու Երևան մայրաքաղաքի բնօրրանին: Եվրոպական շարժման առաջնորդները Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին կարևորել են պատմամշակութային ժառանգության պահպանության սկզբունքները և մոտեցումները, մասնավորապես նշել են քաղաքային միջավայրում հնագիտական ժառանգության ներկայացման բարդությունները: