gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

hh2017092011

PDFPrint

images/hh2017092011.jpg17.09.2011

Այսօր` 2011թ. սեպտեմբերի 17-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց «Հոստուն. անկախության տարիների հնագիտական բացահայտումներից»  ցուցահանդեսը` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին: Ցուցահանդեսը մայրաքաղաքի բնօրրանում էր համախմբել հնագիտական ժառանգության պահպանությամբ մտահոգ մշակութային հանրությանը` հնագետներ, պատմամշակութային ժառանգության բնագավառի մասնագետներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ և, իհարկե, բազմաթիվ զբոսաշրջիկներ :

Կարդալ ավելին...

20th aniversary

PDFPrint

images/hostun20aniversary.jpg13.09.2011

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին ընդառաջ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հրավիրում է ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի մերձակայքում պահպանված Հոստուն միջնադարյան գյուղատեղիի հնագիտական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա 2011թ. սեպտեմբերի 17-ին, ժամը` 11:00-ին:

Junior school

PDFPrint

13.09.2011

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հրավիրում է 2011թ. սեպտեմբերի 17-ին ժամը 11:30-ին  ներկա գտնվել «Պատանի հնագետ» դպրոցի ուսումնական պեղավայրի բացմանը, որը վերստեղծվել է Էրեբունի ամրոցի միջնաբերդի կարասային, տնտեսական սենյակների և Խալդ աստծո տաճարից հարավ պեղումներով բացված հատվածի նույնական պատկերով: Այս նախաձեռնությունն ունի կրթական ուղղվածություն և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում: Այն միաժամանակ կնպաստի անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերմանը և հնագիտական ժառանգությանը չիմացությամբ պատճառվող վնասների կրճատմանը: Դպրոցի գործունեությունը նախատեսված է 2012թ. մայիսից, պարզեցված  դասընթացն կհետևեն պեղումների գործնական աշխատանքները ուսումնական պեղավայրում:

Excavations200811

PDFPrint

20.08.2011թ.images/erebunipexumner200811.jpg

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2011թ. օգոստոսի 7-ից նախաձեռնել է նոր պեղումներ` Էրեբունի ամրոցի տարածքում, բլրի հյուսիս-արևմտյան լանջին: Պեղումները ղեկավարում է  պատմ. գիտ. դոկտոր, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը:

Կարդալ ավելին...

Pressconference01.07.11

PDFPrint

2011թ. հուլիսի 1-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը և ֆրանսիական հնագիտական առաքելության ղեկավար Ստեֆան Դեշամպն ամփոփեցին 2008-2011թթ. Էրեբունի ամրոցի միջնաբերդում իրականացվող գիտատեխնիկական համագործակցության արդյունքերը: