gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Museum Nights

PDFPrint

Թանգարանների եվրոպական գիշեր - 2011

«Թանգարանների եվրոպական գիշերը» իրականացվում է 2005թ.` Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի, իսկ այս տարի` նաև ԻԿՕՄ-ի բարձր հովանու ներքո:  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն արդեն 7-րդ անգամ կկանգնի եվրոպական մեծ ու փոքր թանգարանների կողքին և կդառնա այդ անակնկալներով լի գիշերվա մասնակիցը:
Կարդալ ավելին

exhibition16042011

PDFPrint

Բացվեց «Ժառանգությունը և ջուրը» ցուցահանդեսը

 

2011թ. ապրիլի 16-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահում  բացվեց «Ժառանգությունը և ջուրը» ցուցահանդեսը , որը կգործի մինչև 2011թ. մայիսի 10-ը: Այն իրականացվել է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության հետ համատեղ` ի նշանավորումն ապրիլի 18-ի` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա, որն այս տարի աշխարհի բոլոր կողմերում նշվում է «Ջրի ժառանգությունը» խորագրի ներքո:

կարդալ ավելին

zivor

PDFPrint

Մաքուր և կանաչապատ մայրաքաղաք ունենալու Երևանի քաղաքապետարանի կոչին, ինչպես նաև Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ այսօր` ապրիլի 14-ին  Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերի տարածքում մաքրման և օժանդակ այլ աշխատանքներ իրականացրեցին մայրաքաղաքային զորամասի 4-րդ գնդի զինվորները` զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանի ղեկավարությամբ:

april18

PDFPrint

Ապրիլի 18-ին`Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի` ԻԿՕՄՕՍ-ի առաջարկությամբ 2011թ. ապրիլի 18-ը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն ողջ աշխարհում  կնշվի «Ջրի ժառանգությունը» խորագրի ներքո:
Օրվա խորհրդին հավատարիմ`  «Էրեբունի»  պատմահնագիտական արգելոց-թանգարանը և   «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպությունը հանդես կգան համատեղ նախաձեռնություններով` շեշտելով ջրի` մեր մոլորակի կենարար ռեսուրսի և ժառանգության` մեզ շրջապատող միջավայրի գեղեցկության երաշխավորի պահպանության կարևորությունը: Կարդալ ավելին

Web Site Presentation 2010 december

PDFPrint

Web Site Presentation 2010 december

Read Article