gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Էրեբունի հնավայրի տարածքում ընթանում են հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ

PDFPrint

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Հայաստանի միջև ստեղծված համագործակցության շրջանակում CRAterre-ի (Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն) կողմից իրականացվող «Հողի ժառանգությունը և  զարգացումը Հայաստանում» ծրագրով  ս.թ. հուլիսի 19-ից 30-ը Էրեբունի հնավայրում անց են կացվում հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ: Աշխատանքներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ, մշակութային ժառանգության պահպանությամբ  հետաքրրքվող այլ մասնագետներ: Գործնական աշխատանքներն իրականացվում  են ֆրանսիայից ժամանած փորձագետ Մաջիդ Հաջմիրբաբայի ղեկավարությամբ:

Read Article

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էրեբունի, Շենգավիթ, Կարմիր բլուր հնավայրեր

PDFPrint

Ս.թ. հունիսի 17-ին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և այլ պաշտոնատար անձիք  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել են «Էրեբունի» միջնաբերդ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը», որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում:

Read Article

Մեկնարկել են «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. գործնական դասընթացները

PDFPrint

Ս.թ. հունիսի 7-ից մեկնարկել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի գործնական դասընթացները: Դպրոցի  2017թ.  սաները, թվով 25 դպրոցականներ, սկսել են պեղումներ իրականացնել թանգարանին կից գտնվող ուսումնական պեղավայրում, որն ամբողջովին հողածածկ է և վերստեղծված է Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով: Այդ փոքր  պեղավայրում դպրոցի սաները հնարավորություն ունեն կիրառել տեսական դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքները և առաջին գործնական քայլերն անել հնագիտության բնագավառում:

Read Article

Թանգարանների եվրոպական գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

PDFPrint

2017 թ.  մայիսի 20-ին, ժամը 18:00-ից Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում «Էրեբունի» թանգարանը հանդես կգա «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո՝ ներկայացնելով Վան քաղաքի մշակութային ժառանգությունը, որն այսօր, ցավոք, մեզ չի պատկանում: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ մայիսի 20-ին ժամը 19:00-ից կգործի Հանրապետության հրապարակ - Էրեբունի թանգարան անվճար երթուղին՝ հնարավորություն ընձեռելով գիշերասեր այցելուներին դառնալ Թանգարանների եվրոպական գիշերվա մասնակից՝ Էրեբունի թանգարանում:

Read Article

«Էրեբունի» թանգարանում կնշվի Թանգարանների միջազգային օրը

PDFPrint

Թանգարանների միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր: Ամեն տարի ԻԿՕՄ-ը՝ Թանգարանների միջազգային խորհուրդը, հանդես է գալիս ընդհանուր կարգախոսով: Այս տարի հասարակությանն առաջարկվել է «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը: 2017թ. մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Թանգարանների միջազգային օրվան կմիանա նոր ցուցահանդեսով՝ «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագրով: Լինելով ուրարտական բացառիկ արժեքների պահպանությունն ու հանրահռչակումն իրականացնող եզակի  թանգարաններից մեկը ՀՀ-ում, ինչպես նաև կարևորելով Վանի՝ Հայոց առաջին մայրաքաղաքի դերն ու նշանակությունը, հարուստ պատմամշակութային, ի մասնավորի ուրարտական ժառանգությունը՝ «Էրեբունի» թանգարանը, Օրվա խորագրին համահունչ, կներկայացնի կորուսյալ Վան մայրաքաղաքին  և նրա շրջակայքին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնք մեծապես հայտնի են գիտական շրջանակներին, սակայն կարիք ունեն ներկայացվելու լայն հանրությանը:

Read Article