"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve
Քննարկում Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի հետ համագործակցության շուրջ
Ս/թ սեպտեմբերի 24-28-ը «Էրեբունի» թանգարանի տնօրինության հրավերով Երևան էին ժամանել Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի գիտաշխատողները: Ծանոթանալով «Էրեբունի», «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» հնավայրերին՝ նրանք ուսումնասիրեցին «Էրեբունի» թանգարանի ֆոնդերում պահվող հնագիտական իրերը, մասնավորապես որմնանկարները, որոնց մի մասը գտնվում է Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում:
Եվրոպական ժառանգության օրերը Էրեբունի արգելոց-թանգարանում
Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Եվրոպական ժառանգության օրեր» նախագիծն այս տարի նշվում է սեպտեմբերի 22-23-ին՝ «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագրով: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այս տարի սեպտեմբերի 22-ին «Եվրոպական ժառանգության օրեր» նախագծին կմիանա նոր, էլեկտրոնային ցուցահանդեսով՝ «Հայկական ժառանգությունը Եվրոպայում. կիսվելու արվեստը» խորագրի ներքո: Հայ ժողովուրդն իր սկզբնավորումից մինչ օրս, բազմաթիվ հանգամանքների բերումով, հանգրվանել է աշխարհի տարբեր երկրներում: Oտար երկրներում հայերը մշտապես արարել են, ստեղծագործել և թողել մշակութային հարուստ ժառանգություն՝ կիսելով իրենց բացառիկ հմտություններով հայտնի արվեստը: Ստեղծագործ հայ վարպետներն իրենց անջնջելի և ուրույն հետքն են թողել նյութական և ոչ նյութական աժեքների կերտման, համաշխարհային ժառանգության գլուխգործոցների ստեղծման, գիտության և արվեստի բոլոր ուղղություններում կարևոր ավանդների ներդրման և այդ մեծ ժառանգությամբ աշխարհի ժողովուրդների հետ կիսվելու գործում:
Ճապոնացի արվեստագետի նվերը Երևանին՝ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ
Ս.թ. օգոստոսի 30-ին Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանում գտնվող ճապոնացի հանրահայտ արվեստագետ, պրոֆեսոր Կունիտո Նագաոկան «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանում պատճենել է Երևանի «անձնագիր» համարվող ուրարտական սեպագիր արձանագրությունը: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ:
ՀՀ Մշակույթի նախարար Լ. Մակունցն այցելել է Էրեբունի արգելոց-թանգարան
2018թ. հուլիսի 29-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ Լ.Մակունցը սկզբում շրջել է «Էրեբունի» ամրոցում, ապա դիտել թանգարանի մշտականցուցադրությունը և իր տպավորություններով կիսվել թանգարանի Պատվավոր հյուրերի մատյանում։
Պատանի հնագետները ստացան ավարտական վկայականներ
2018թ. հուլիսի 14-ին «Պատանի հնագետ» դպրոցի սաները, տեսական և գործնական դասընթացների վերաբերյալ քննություն հանձնելուց հետո, ստացան ավարտական վկայականներ: Պատանի հնագետներն, ովքեր արդեն թանգարանի կրտսեր բարեկամներ են, մեծ շնորհակալություն հայտնեցին արգելոց-թանգարանի տնօրինությանը և դասընթացի հեղինակ Միքայել Բադալյանին՝ հնագիտական գիտելիքների ձեռքբերման այդպիսի հնարավորություն ընձեռելու համար:
Լրատու
- Սկսվել են Պատանի հնագետ դպրոցի գործնական դասընթացները
- Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում
- «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2018թ. դասընթացի մասնակցության հայտեր
- Էրեբունի թանգարանում բացվել է նոր ցուցահանդես՝ «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով