gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Ֆրանսիացի հնագետները դասախոսում են Էրեբունիում. հնագիտական ժառանգության պահպանության եվրոպական մոտեցումներն ու փորձը

PDFՏպել

images/seminarerebuni280611.jpg29.06.2011
2011թ. հունիսի 28-29-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանը կազմակերպել էր դասախոսություններ` նվիրված հնագիտական ժառանգության պահպանության արդի մոտեցումներին Եվրոպայում և մասնավորապես Ֆրանսիայում: Դասախոսությունները վարում էին Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշամպը (Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար) և Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը (Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար):

Կարդալ ավելին...

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի այցը «Էրեբունի» արգելոց-թանգարան

PDFՏպել

images/franceambassvizerebuni.jpg25.06.2011
2011թ. հունիսի 25-ին   Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան էր այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպամ Անրի Ռոնոն: Այցը ճանաչողական էր, բայց նաև նպատակ ուներ ծանոթանալ վերջին 4 տարիներին հանվայրում պեղումներ իրականացնող ֆրանսիական հնագիտական արշավախմբի աշխատանքին:


Կարդալ ավելին...

Մեկնարկել է հայ-ֆրանսիական քառամյա համատեղ պեղումների վերջին գործաշրջանը

PDFՏպել

24.06.2011
images/excavationerebuni250611.jpg2011թ. հունիսի 4-ից Էրեբունի ամրոցի միջնաբերդում մեկնարկել է հայ-ֆրանսիական քառամյա համատեղ պեղումների վերջին գործաշրջանը, որը կտևի 1 ամիս: Ֆրանսիական հնագիտական առաքելությունը ղեկավարում է Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը: Արշավախմբի կազմում են նաև Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը և Մերձծովյան Սեն դեպարտամենտի հնագետ Վինչենզո Մուտարելլին: Պեղումների հայկական կողմի ղեկավարն է պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը:
Հունիսի 25-ին արշավախմբի աշխատանքին և «Էրեբունի» արգելոց-թանգարանին ծանոթանալու նպատակով Էրեբունի կայցելի ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռոնոն:

Կարդալ ավելին...

Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն. մուլտիմեդիա ցուցադրություն

PDFՏպել

images/multimedia27042011.jpg27.04.2011
Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնության շրջանակում, արձագանքելով Ֆրանսիայի մշակույթի նախարարության համաեվրոպական նախաձեռնությանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը`  մասնակցում է «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» էլեկտրոնային ինտերակտիվ ցուցահանդեսին` համացանցի միլիոնավոր այցելուների ներկայացնելով 1959թ. Էրեբունի միջնաբերդից հայտնաբերված «Նժույգը որսից հետո» որմնանկարը (Ք. ա. 8 դար):




Տես` http://nuitdesmusees.culture.fr/une-oeuvre-une-histoire/les-chevaux-durartu/

Հայաստանի ակադեմիական երգչախումբը Էրեբունիում. անմոռաց թանգարանային գիշեր

PDFՏպել

images/armenianacademic.jpg15.05.2011
Այս մայիսի 14-ին` արևամուտից մինչև կեսգիշեր Եվրոպայով մեկ թանգարանները հասարակությանը մշակութային ծառայություններ մատուցելուց բացի հնարավորություն էին ստացել հանդես գալ որպես բեմահարթակներ: Ավելի քան 3 հազար եվրոպական թանգարանների հետ էր նաև Հայաստանի ակադեմիական երգչախումբը:

Կարդալ ավելին...