gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Տեղեկատվական բազմալեզու վահանակներ Էրեբունիում

PDFՏպել

ErebuniԱյսօր, 2010թ. դեկտեմբերի 14-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեցին ամրոցի տարածքում տեղադրված հնգալեզու տեղեկատվական վահանակներ, ինչպես նաև թանգարանի մշտական ցուցադրությունը այցելուների առջև բացեց փաստավավերագրական նորացված նյութերով ու մեկնաբանման նոր հնարքներով հագեցած ցուցափեղկերով:

Կարդալ ավելին...

ՀՀ մշակույթի նախարարի այցը Էրեբունի

PDFՏպել

ErebuniԱյսօր, 2010 հուլիսի 17-ին աշխատանքային այցով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվեցին հնավայրի և թանգարանի պահպանության և կառավարման խնդիրները, մասնավորապես անդրադարձ արվեց հայ-ֆրանսիական համատեղ պեղումների ընթացքում բացված որմնանկարի հատվածի ամրակայմանն ու տեղափոխմանը, Խալդի աստծո տաճարի ծածկի կոնսերվացմանն ու վերականգնմանը, պալատական ու տնտեսական կառույցների քանդված հատվածների վերականգնմանը: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը, փոխտնօրեն Ա. Մեշինյանը և «Շենգավիթ» մասնաճյուղի վարիչ Վ. Ճաղարյանը, ՀՀ մշակույթի նախարարին ներկայացվեցին առաջարկություններ` հնավայրի պահպանության հետ կապված հրատապ խնդիրների վերաբերյալ:

Հուշարձանների միջազգային օրը Էրեբունիում

PDFՏպել

Erebuni«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ապրիլի 18-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված` անցկացվեց «Գյուղատնտեսական ժառանգություն» խորագրով միջոցառումը:
Բացման խոսքով հանդես եկավ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը:

Կարդալ ավելին...

Վարչապետի այցը Կարմիր Բլուր

PDFՏպել

Image 1 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին:
Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ մի կողմից շուրջ 40 հեկտար հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով, մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է մոտ 1.5 հեկտար տարածք:

Կարդալ ավելին...

Ի գիտություն հնագիտական ժառանգության պահապանների, դասավանդողների, ուսանողների

PDFՏպել

images/excavationerebuni.jpg16.06.2011
Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008-2011թթ. պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի և «Էրեբունի»  պատմահնագիտական արգելոց-թանգարանի գործընկերությամբ  2011թ. հունիսի 28-29-ին  «Էրեբունի» թանգարանում տեղի կունենան դասախոսություններ` նվիրված Եվրոպայում և Ֆրանսիայում հնագիտական ժառանգության ուսումնասիրության, պահպանության և հանրահռչակման արդի խնդիրներին ու մոտեցումներին: Դասախոսություններով հանդես կգան Ստեֆան Դեշամպը (Ֆրանսիա, Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար) և Ֆրանսուա Ֆիշե Դե Կլերֆոնտենը (Ֆրանսիա, Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար):

Կարդալ ավելին...