gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը հաստատել է «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը»

PDFՏպել

2017թ. ապրիլի 7-ին Էրեբունի արգելոց-թանգարանում կայացել է ՀՀ Մշակույթի նախարարության Գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը, որի օրակարգում  «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի»  առաջին փուլում իրականացված աշխատանքների ներկայացումն ու քննարկումն է եղել: Նիստին ներկա են գտնվել Գիտամեթոդական խորհրդի նախագահ, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը, խորհրդի անդամները և նշված նախագծի հեղինակային խմբի անդամները: Նախագծի ներկայացման ընթացքում «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, նախագծի աշխատանքների համակարգող Գ. Գյուրջյանը ներկայացրել է նախագծի կառուցվածքը՝ անդրադառնալով նախագծային աշխատանքների ընթացքին:

Կարդալ ավելին

Էրեբունիում ներկայացվել է «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը»

PDFՏպել

2017թ. մարտի 15-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանում տեղի է ունեցել «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» առաջին փուլում իրականացված աշխատանքների ներկայացումը, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նախագծի հեղինակային խմբի անդամները, «Էրեբունի» թանգարանի աշխատակիցները: Սույն նախագիծն իրականացվում է «Էրեբունի» ՊՀԱԹ-ի կողմից Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` «Էրեբունի-Երևան»-ի 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում:

Կարդալ ավելին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. գարնանային դասընթացի մասնակցության հայտեր

PDFՏպել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2017թ. գարնանային դասընթացին, որը կմեկնարկի ս.թ. ապրիլի 20-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Կարդալ ավելին

Հայ-իրանական համագործակցությունը նոր ընթացք է ստանում

PDFՏպել

2015թ. սեպտեմբերին ԻԿՕՄՕՍ/Հայաստանի, ԻԿՕՄ Հայաստանի և ԻԿՕՄ Իրանի միջև ստորագրված համագործակցության Հուշագրի շրջանակում ս.թ. հունվարի 8-12-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել «Թանգարանային միջավայրի և կանխարգելիչ պահպանման վերաբերյալ» միջազգային սեմինար: ICOM-IRAN, RICHT, RCCCR, նաև ICCROM, English Heritage, Eco CI և SRCCCR կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարին մասնակացել է նաև Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Գիտահետազոտական բաժնի վարիչ` Աննա Ազիզյանը: Նա հանդես է եկել «Էրեբունի» արգելոց-թանգարանի շրջապատի պահպանմանը նվիրված զեկուցումով: Սեմինարին հրավիրված են եղել տարբեր երկրների մասնակիցներ` Բրիտանիայից, Իտալիայից, Պակիստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից: Երկու երկրների միջև 2015թ. հաստատված մշակութային սերտ համագործակցությունն ընդգրկում է մի շարք դրույթներ, որոնք պարբերաբար իրականացվում են:

Կարդալ ավելին

Ամմանի, Կրասնոդարի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունների այցը Էրեբունի թանգարան

PDFՏպել

2016թ. հոկտեմբերի 8-ին, «Էրեբունի-Երևան-2798» տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած Ամման, Կրասնոդար, Սանկտ Պետերբուրգ քաղաքների պատվիրակություններն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Հյուրերը ծանոթացել են թանգարանի մշտական ցուցադրությանը և գրառումներ կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: