gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Ուրարտուի մշակույթը Հայկական լեռնաշխարհում

Image 5

Բրոնզե թաս
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Շենգավիթ, էնեոլիթյան բնակատեղի

Image 6Հատված հնավայրից
մ.թ.ա. 4-3 հզմ

Էրեբունի ամրոցում վերսկսվել են հնագիտական պեղումները

PDFՏպել

2018թ.  դեկտեմբերի 2-ից Էրեբունի ամրոցի, այսպես կոչված, Կարասային սրահում պեղումներ է իրականացնում Էրեբունու հնագիտական արշավախումբը: Արշավախմբի ղեկավարը «Էրեբունի» պատմահնագիտական-արգելոց թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է: Պեղումները կենտրոնացվել են Կարասային սրահի կենտրոնական հատվածում: Նախորդ տարի այստեղ ֆիքսվել էր պատ և պիլլոններ, որոնք կարծես թե չեն ընդկգրկվել Էրեբունի ամրոցի խորհրդային ժամանակաշրջանի հատակագծերում: Պեղումները ցույց են տալիս, որ տարածքը մեծապես խաթարվել և վնասվել է խորհրդային ժամանակաշրջանում արված աշխատանքների ժամանակ: Չնայած այս հանգամանքին՝ մեկ անգամ ևս հաստատվեց արշավախմբի այն ենթադրությունը, որ Կարասային սրահի հարավային հատվածի կենտրոնում եղել են պատ և պիլլոններ:

Read Article

Երևանի հ. 166 հիմնական դպրոցի սաների պատրաստած անակնկալը Էրեբունի թանգարանին

PDFՏպել

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Էրեբունի» թանգարան էին այցելել Երևանի Արտեմ Միկոյանի անվ. հ. 166 հիմնական դպրոցի սաները, որոնք գեղեցիկ անակնկալ մատուցեցին թանգարանի աշխատակազմին: Թանգարանի ցուցասրահում շրջայցի սկզբում դպրոցի սաները հանդես եկան Վանի թանգավորության և «Էրեբունի» ամրոցի կառուցման մասին պատմող միջոցառումով, ապա թանգարանին նվիրեցին դպրոցի շնորհաշատ աշակերտներից մեկի ձեռքով նկարված նկարը, որտեղ պատկերված էր «Էրեբունի» ամրոցի պահակակետը:

Էրեբունի թանգարանում իրականացվում են կավագործության վարպետության դասեր

PDFՏպել

Ս/թ նոյեմբերի 15-ից «Էրեբունի» թանգարանում մեկնարկել են կավագործության վարպետության դասեր, որոնք վարում է ոլորտի հայտնի կավագործ վարպետ Բարսեղ Հարությունյանը:
Այսուհետ ամեն օր, բացի շաբաթ և երկուշաբթի օրերից, կարող եք նախապես գրանցվել և այցելել «Էրեբունի» թանգարան ՝ մասնակցելու վարպետության դասերին, ծանոթանալու կավագործության տեխնիկային, կավե սափորներ և այլ հուշանվերներ պատրաստելու մեթոդներին, ինքնուրույն նկարազարդելու և ձեզ հետ տանելու ձեր իսկ ձեռքով պատրաստած կավե ցանակացած իր: Մասնակցության վճարի և այլ մանրամասների համար կարող եք զանգել «Էրեբունի» թանգարան, /010/ 43-89-53 հեռախոսահամարով: