gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Եվրոպական ժառանգության օրերն Էրեբունի արգելոց-թանգարանում

PDFՏպել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այս տարի սեպտեմբերի 26-ին Եվրոպական ժառանգության օրերին կմիանա  միջոցառումների հատուկ ծրագրով: Հանդիսանալով Եվրոպայի հազարավոր քաղաքացիների կողմից սիրված և  սպասված նախաձեռնություն՝ Եվրոպական ժառանգության օրերի անցկացումն ազգային արժեքները որպես Եվրոպայի մեկ ընդհանուր ժառանգություն դիտարկելու կարևոր  իրադարձություն  է: Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը «Էրեբունի» արգելոց-թանգարանում կնշանավորվի նոր ցուցահանդեսի բացմամբ, որը կրում է «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» խորագիրը: Այն կիրականացվի Իրանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շրջանակում:

Կարդալ ավելին

Միխայիլ Պիոտրովսկին այցելել է Էրեբունի արգելոց-թանգարան

PDFՏպել

2015թ.սեպտեմբերի 17-ին, «ԱՐԱՐԱՏ Էրեբունի կոնյակի շնորհանդեսի շրջանակներում Հայաստանում գտնվող Էրմիտաժի պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ Մ. Պիոտրովսկին նախ դիտել է թանգարանի մշտական ցուցադրությունը, գրառում կատարել թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում, ապա այցելել Էրեբունի միջնաբերդ:

 

Կարդալ ավելին

Գերմանիայի 12 քաղաքներից ժամանած քաղաքապետերի այցը Էրեբունի թանգարան

PDFՏպել

Այսօր՝ հունիսի 20-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքներից ժամանած քաղաքապետերի պատվիրակությունը, որը ներկայացնում էր Գերմանիայի քաղաքապետերի ֆուտբոլի հավաքականը, այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Ծանոթանալով թանգարանի մշտական ցուցադրությանը՝ հյուրերը մեծ ուշադրությամբ լսել են Երևանի հիմնադրման պատմությունը և կիսվել իրենց տպավորություններով Պատվավոր հյուրերի գրառումների գրքում:

Կարդալ ավելին

Եվս մեկ Թանգարանների գիշերվա պատմություն

PDFՏպել

2015թ. մայիսի 16-ին, ժամը 18:00-24:00 «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, միանալով «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝  իր հարկի տակ ընդունեց 4000-ից ավելի այցելուների: Ժամը 18:00-ին թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում մեկնարկեց Արևմտյան Հայաստանի հուշարձաններին նվիրված դասախոսությունների շարքը, որոնք ներկայացրեցին հայտնի հնագետներ՝ Հայկ Ավետիսյանը, Հայկ Հակոբյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Միքայել Բադալյանը: Թանգարանի մշտական ցուցադրությունը, ինչպես նաև «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը Գիշերվա այցելուները մինչև կեսգիշեր դիտեցին դասական երաժշտության ուղեկցությամբ: «Թանգարաններ. Հիշողության վկաներ» կագախոսին միացան Երևանի թիվ 119 ավագ դպրոցի աշակերտները՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմամբ: 1 ժամ շարունակ անկրկնելի պարային բեմադրությամբ, ինչպես նաև ազգային երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը: «Վարք հայոց»-ի ելույթի ողջ ընթացքում Գիշերվա մասնակիցները ինքնաբուխ երգեցին ու պարեցին՝ արգելոց-թանգարանի հարակից հրապարակը վերածելով իսկական բեմի:

Կարդալ ավելին

Թանգարանների գիշերը Էրեբունի արգելոց-թանգարանում

PDFՏպել

 

Այս տարի մայիսի 16-ին, ժամը 18:00-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ մշակութասեր հանրությանը ներկայացնելով բազմաբնույթ միջոցառումներ: «Թանգարանները հանուն կայուն հասարակության» խորագրի համատեքստում իրիկնամուտից մինչև կեսգիշեր արգելոց-թանգարանն իր հարկի տակ կընդունի հազարավոր այցելուների, ովքեր բացի հիմնական ցուցադրությունը դիտելուց, կարող են ծանոթանալ նաև «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» ժամանակավոր ցուցահանդեսին՝ վայելելով դասական հաճելի երաժշտություն:

Գիշերը թանգարանում կմեկնարկի հնագիտական հուշարձաններին, ի մասնավորի, Արևմտյան Հայաստանի հուշարձաններին նվիրված դասախոսություններով, որոնք ցուցադրական նյութերով կներկայացնեն իրենց փորձով և գիտելիքներով հայտնի հայ հնագետները:

Կարդալ ավելին