gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Էրեբունին միացավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակին

PDFՏպել

2015թ. ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հյուրընկալեց Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցի շուրջ 40 աշակերտների` Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում: Այն 2015թ. Հայաստանում անց է կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում: Խաղաղության, արդարության, հանդուրժողականության և համերաշխության ֆրանկոֆոն արժեքները նշանավորող ու հանրահռչակող պատանի ֆրանկոֆոնները թանգարանի ցուցասրահում հանդես եկան «Վրեժ և հատուցում» խորագիրը կրող բեմադրությամբ:

 

Կարդալ ավելին

Շախմատի հսկան այցելել է արքայական ամրոց

PDFՏպել

images/levonaronyan010614.jpg

01.07.2014

Օրեր առաջ, 2014թ. հունիսի 28-ին հայկական և միջազգային շախմատի հսկա Լևոն Արոնյանն այցելել է  Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան` նպատակ ունենալով բացահայտել մայրաքաղաք Երևանի ծննդավայր Էրեբունին: Աշխարհահռչակ գրոսմայստերին արքայական ամրոցը ներկայացրել է արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը. նրանք բավականին երկար շրջել են միջնաբերդում և Լ. Արոնյանին հետաքրքրել են գրեթե բոլոր պահպանված կառույցները և վերջին տարիներին պեղված   մակերեսները:

Կարդալ Ավելին...

Հին քաղաք, նոր հեռանկարներ. Էրեբունին ներկայացվեց «Երևան 2025» միջազգային կոնֆերանսին

PDFՏպել

images/erebuni2025.jpg

2014. հոկտեմբերի 10-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնակցել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների ծրագրով Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկած «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոնֆերանսին` հանդես գալով «Հնագիտական հուշարձանների վերականգնման և դրանց նպատակային օգտագործման նոր հնարավորությունները Էրեբունի ամրոցի օրինակով» զեկույցով:

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը թեմայի շրջանակում  ներկայացրել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի արդիականացման ներդրումային նախագիծը, որի նպատակը, հասարակության համար հուշարձանի դերը բարձրացնելով, նրա տնտեսական բնութագրիչների բացահայտումն է` որոշակի եկամտաբերություն ակնկալելու  հեռանկարով:

Կարդալ Ավելին...

Եվրոպական ժառանգության օրեր «Էրեբունի» արգելոց-թանգարանում

PDFՏպել

images/heritageday2014.jpg

2014թ. սեպտեմբերի 27-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը «Ուրարտուի մետաղը» ցուցահանդեսով կմիանա Հայաստանում սեպտեմբերի 27-28-ին անցկացվող Եվրոպական ժառանգության օրերին` Օրերի նշանակության համատեքստում իր դռները բացելով հանրության առջև:

Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում այցելուին կներկայացվեն տարբեր տարիներին Արին բերդ, Կարմիր բլուր, Երևանի բիայնական դամբարան, Եղեգնուտ, Նորատուս, Սարիգյուղ հնավայրերի պատահական և սիստեմատիկ պեղումներով հայտնաբերված շուրջ 172 մետաղյա (բրոնզ, երկաթ, ծարիր) գտածոներ, որոնց մեծ մասը ցուցադրվում է բացառապես առաջին անգամ:

Ներկայացված նյութերը բնորոշ են Ուրարտուի և Հայկական բարձրավանդակի  Ք. ա. Ι հազ. մշակույթին և պատմում են ուրարտական պետության հարուստ մետաղագործական ավանդույթների մասին` մասնավորապես ներկայացնելով կիրառական արվեստը, զինարվեստը (նվիրատվական և մարտի համար կիրառելի զենքեր), զարդերը և կենցաղային, ծիսական տարբեր առարկաներ:

Կարդալ Ավելին...

Հնագիտությունը հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության բնագավառ

PDFՏպել

images/armenianfrance180614.jpg

18.06.2014

Երեկ, 2014թ. հունիսի 17-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ մեկօրյա կոնֆերանս`նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև ծավալվող գիտական համագործակցությանը հնագիտության բնագավառում: Հայաստանի անկախության 1-ին իսկ տարիներից համատեղ  իրականացվող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերը կարևոր արդյունքներ են արձանագրել`

Կարդալ ավելին...