gototopgototop

50 տարի անց... նշվեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի 50-ամյակը

Print

Ս/թ դեկտեմբերի 26-ին հանդիսավոր կերպով նշվեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի 50-ամյակը: Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց Էստոնիայի նկարիչների միության նախագահ Արսեն Քլյանի կողմից «Էրեբունի» թանգարանի 50-ամյակին նվիրված Արգիշտի արքայի դիմաքանդակի բացմամբ: Միջոցառման շրջանակում թանգարանի հյուրերի ներկայությամբ բացվեց դեռևս 2002թ., Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կողմից Էրեբունի-Երևանի 2784-րդ տարեդարձի ժամանակ «Էրեբունի» թանգարանին ի պահ տրված փակ սունդուկը:

Շնորհավորական ուղերձներով հանդես եկան մի շարք պետական, մշակութային, գիտական, հասարակական գործիչներ: Դասական և ազգային երաժշտական կատարումներից հետո միջոցառումն ավարտվեց «Էրեբունի» արգելոց-թանգարանի գործունեության մեջ ներդրում ունեցած անձանց «Էրեբունի-50» հուշամեդալով և պատվոգրերով պարգևատրելու հանդիսավոր արարողությամբ: