Ս.թ. հունիսի 7-ից մեկնարկել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի գործնական դասընթացները: Դպրոցի 2017թ. սաները, թվով 25 դպրոցականներ, սկսել են պեղումներ իրականացնել թանգարանին կից գտնվող ուսումնական պեղավայրում, որն ամբողջովին հողածածկ է և վերստեղծված է Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով: Այդ փոքր պեղավայրում դպրոցի սաները հնարավորություն ունեն կիրառել տեսական դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքները և առաջին գործնական քայլերն անել հնագիտության բնագավառում:
«Պատանի հնագետ» դպրոցը նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը: Դասընթացի հեղինակը հնագետ, արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է: Գործնական դասընթացները կշարունակավեն մինչև հունիսի վերջ, որից հետո դպրոցի սաներին կհնաձնվեն վկայականներ: